«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կես տարով հեռանում է թիմից

11:47   27 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան կարիերան շարունակելու է «Բետիսում»:

Sport.s-ը տեղեկացնում է, որ անդալուզցիները կես տարով վարձակալում են 21-ամյա ֆուտբոլիստին: Գործարքն արդեն համաձայնեցված է:

Պայմանագրում ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն չի լինի: Դա կատալոնական ակումբի պահանջն է:

Ընթացիկ մրցաշրջանում Ալենյան ընդամենը 5 խաղի է մասնակցել և մշտական խաղաժամանակ ստանալու հույսով է մեկնում «Բետիս»:



© ARMFOOTBALL.COM