Անչելոտին «Նապոլիի» ֆուտբոլիստներին թույլ չի տվել լքել մարզաբազան

18:51   2 դեկտեմբերի, 2019

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշում է կայացրել թիմի ֆուտբոլիստներին փակել մարզաբազայում անբավարար արդյունքների պատճառով։

Ա սերիայի 14-րդ տուրում «Բոլոնյայից» կրած պարտությունից հետո փորձառու մասնագետը թույլ չի տվել խաղացողներին լքել մարզաբազան մինչև հաջորդ՝ 15-րդ տուրի խաղն «Ուդինեեզեի» հետ, որը կկայանա դեկտեմբերի 7-ին, հաղորդում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լոուրենտիսը կայացրել էր ֆուտբոլիստներին բամարզաբազայում պահելու որոշում, ինչը կտրուկ էր ընդունվել և կոնֆլիկտ էր առաջացրել ակումբի ներսում։

 

 



© ARMFOOTBALL.COM