«Շալկեն» հաղթեց «Ունիոնին» և հավասարվեց առաջատարին (VIDEO)

01:36   30 նոյեմբերի, 2019

Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Շալկեն» տանը մրցեց «Ունիոնի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։

23-րդ րոպեին Բենիտո Ռոմանն առաջ մղեց դաշտի տերերին, 36-րդ րոպեին Մարկուս Ինգվարտսենը շատ կասկածելի 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, իսկ 86-րդ րոպեին Սուատ Սերդարը հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, «Շալկեն» վաստակեց 25 միավոր, հավասարվեց մեկ խաղ պակաս անցկացրած առաջատար Մյունխենգլադբախի «Բորուսիային» և զբաղեցրեց երկրորդ տեղը։ Բեռլինյան թիմը 16 միավորով 11-րդն է։



© ARMFOOTBALL.COM