Մրցավարը Բունդեսլիգայում տրվեց սիմուլյացիային, իսկ VAR-ը չօգնեց (VIDEO)

00:32   30 նոյեմբերի, 2019

Բունդեսլիգայի 13-րդ տուրում ընթացող «Շալկե» - «Ունիոն» խաղում (առաջին կեսից հետո՝ 1-1) մրցավարական կոպիտ սխալ տեղի ունեցավ։

Դանիել Շլագերը դաշտի տերերի դարպասին 11 մետրանոց նշանակեց, բայց կրկնապատկերի ժամանակ երևաց, որ խախտում չկար և բեռլինյան թիմի ֆուտբոլիստը սիմուլյացիայի է դիմել։ Այնուամենայնիվ, VAR  համակարգը չմիջամտեց և 36-րդ րոպեին Ինգվերտսենը հավասարեցրեց հաշիվը։



© ARMFOOTBALL.COM