«Լեյպցիգը» խաղավերջում հետ բերեց 2 գոլի տարբերությունը՝ ապահովելով տեղը 1/8 եզրափակչում, «Զենիթը» հաղթեց «Լիոնին» (VIDEO)

02:21   28 նոյեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի G խմբի 5-րդ տուրում գերմանական «Լեյպցիգը» տանը մրցեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։

20-րդ րոպեին Պիցին բացեց հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին, Կառլոս Վինիսիուսն էլ 59-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Դաշտի տերերը չկարողացան աչքի ընկնել մինչև 90-րդ րոպեն, երբ Էմիլ Ֆորսբերգը 11 մետրանոցից կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացված 6-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ միավոր վաստակելով իր թիմի համար։

«Զենիթ» - «Լիոն»՝ 2-0․ գոլերը՝ Ձյուբա՝ 42, Օզդոև՝ 84

Խմբում առաջատարը 10 միավորով «Լեյպցիգն» է, որն ապահովեց տեղը հաջորդ փուլում, «Զենիթն» ու «Լիոնն» ունեն 7-ական միավոր, իսկ «Բենֆիկան»՝ 4։



© ARMFOOTBALL.COM