Հայաստանում Ալեքսանդր Գրիգորյանի հաղթական նորամուտը` անչափ կարևոր խաղում (VIDEO)

16:44   27 նոյեմբերի, 2019

Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում «Ուրարտուն» Վանաձորում հյուրընկալվեց «Լոռիին» և հաղթեց 1:0 հաշվով:

Միակ գոլը 31-րդ րոպեին խփեց Եվգենի Կոբզարը: Հաղթական կոմբինացիան կազմակերպեցին դարպաապահ Անատոլի Այվազովը և Պապու Կամարան:

Տանտերերը հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստով: Մրցակցին արմունկով հարվածելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ջուլիուս Դևիդը:

Այսպիսով, երևանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ալեքսանդր Գրիգորյանի նորամուտը հաղթական դարձավ: Այդ արդյունքի շնորհիվ «Ուրարտուն» հույսեր է պահպանում Եվրոպա լիգա մտնել, ինչը Հայաստանի առաջնությունով անելը գրեթե անհնար է դարձել:

Կիսաեզրափակչում Գրիգորյանի թիմը կմրցի «Նոայի» հետ:



© ARMFOOTBALL.COM