Դիբալայի շլացուցիչ գոլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Ատլետիկոյին», «Բայերն» ուժեղ էր «Լոկոմոտիվից» (VIDEO)

02:13   27 նոյեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի D խմբի 5-րդ տուրում «Յուվենտուսը» տանը մրցեց «Ատլետիկոյի» հետ ու հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։

Խաղի միակ գոլն առաջին կեսի ավելացրած 2-րդ րոպեին տուգանայինից հեղինակեց Պաուլո Դիբալան։

Խմբում առաջատարը «Յուվենտուսն» է, որն արդեն 13 միավորով հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել, «Ատլետիկոն» ունի 7 միավոր, «Բայերը»՝ 6, իսկ «Լոկոմոտիվը» 3 միավորով վերջինն է։

«Լոկոմոտիվ» - «Բայեր»՝ 0-2․ գոլերը՝ Ժեմելետդինով՝ 11 (ինքնագոլ), Ս․ Բենդեր՝ 54



© ARMFOOTBALL.COM