Telegraph. Մոուրինյուն կարող է «Տոտենհեմ» հրավիրել Զլատանին

01:31   22 նոյեմբերի, 2019

«Տոտենհեմը» կարող է պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար, հաղորդում է The Telegraph-ը։

38-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ լոնդոնցիների մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով շվեդի հետ աշխատել է ՄՅՈւ-ում և «Ինտերում»։

Ժոզեն Զլատանին դիտարկում է որպես պահեստային հարձակվող, որովհետև ակումբն այդպես էլ չի գտել փոխարինող Ֆերնանդո Լյորենտեին, ով տեղափոխվել է «Նապոլի»։

Հիշեցնեցնենք, որ Իբրայի նախորդ ակումբը եղել է «Լոս Անջելես Գելեքսին», որից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։



© ARMFOOTBALL.COM