Ազարը նշել է, թե որ ակումբի առաջարկներն է բազմիցս մերժել

23:58   21 նոյեմբերի, 2019

«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, որ մի քանի անգամ մերժել է ՊՍԺ-ի առաջարկները։

«Նրանք բազմիցս ցանկացել են ձեռք բերել ինձ։ Ես չեմ ցանկանում վերադառնալ Լիգա 1-ի որևէ ակումբ, բացի «Լիլից»։ Միշտ մերժել եմ ՊՍԺ-ի առաջարկները։ ՊՍԺ-ն երբեք չի եղել իմ պլանների մեջ։ Եթե մի օր վերադառնամ Լիգա 1, ապա միայն «Լիլ» կտեղափոխվեմ»,- բելգիացու խոսքերն է մեջբերում L'Equipe-ն։

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանից առաջ՝ «Չելսիից»։



© ARMFOOTBALL.COM