Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմը կլուծարվի

18:25   21 նոյեմբերի, 2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը գործկոմի նիստի ընթացքում հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում։ Այդ մասին հաղորդում է ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

Բացի Արթուր Վանեցյանից, հեռանալու է նաև ամբողջ գործկոմը։

Մեր թղթակիցը փոխանցեց, որ դեկտեմբերի 23-ին լինելու է ՀՖՖ նախագահի և գործկոմի նոր ընտրություն։



© ARMFOOTBALL.COM