Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով զիջեց Թուրքիային

19:06   13 նոյեմբերի, 2019

Եվրոպայի Մ19 առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում ուժերը չափեց Թուրիայի հասակակիցների հետ ու պարտվեց 1-4 հաշվով։

Մեր ընտրանու միակ գոլը 73-րդ րոպեին հեղինակեց Նարեկ Գրիգորյանը, երբ թուրքերն արդեն 4 գոլ խփել էին։

Այսպիսով, Ռաֆայել Նազարյանի թիմը խմբային փուլում մեկնարկեց պարտությամբ։ Թուրքիան և Բուլղարիան ունեն 3-ական միավոր, իսկ Չերնոգորիան և Հայաստանը՝ 0։ Խմբի հաջորդ խաղը մեր հավաքականը կանցկացնի նոյեմբերի 16-ին, հյուրընկալվելիս, Բուլղարիայի հետ։ 



© ARMFOOTBALL.COM