Ֆոնսեկա. «Մխիթարյանի հետ իմ թիմը կճախրի»

13:34   13 նոյեմբերի, 2019

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Շվեյցարիայում ներկա է ՈւԵՖԱ-ի կազմակերպած մարզչական ֆորումին, որից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է հռոմեական ակումբում իր աշխատանքի մասին: Մասնավորապես հարցերից մեկը եղել է վնասվածքից հետո կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձի և հարձակվող Էդին Ջեկոյի վրա դրա ազդեցության մասին:

«Կարծում եմ` Մխիթարյանի վերադարձից հետո Ջեկոն կրկին կսկսի շատ գոլեր խփել: Հենրիխի վերադարձը կարող է նրան շատ օգնել: Մխիթարյանի հետ իմ թիմը կսկսի ճախրել»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը վնասվածք էր ստացել սեպտեմբերին:



© ARMFOOTBALL.COM