Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը. 24 ֆուտբոլիստից 19-ն արդեն Ավանի Ակադեմիայում են (VIDEO)

16:35   11 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ այսօր Հայաստանի ազգային հավաքականն սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

ՀՖֆ-ի կայքը հայտնում է, որ հրավիրված ֆուտբոլիստներից 19-ը արդեն միացել են հավաքին։ Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սարկիսովը, Ալեքսանդր Կարապետյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր՝ ավելի ուշ, իսկ Տիգրան Բարսեղյանը՝ նոյեմբերի 12-ի երեկոյան։

 Այսօր՝ ժամը 17։30-ին, հավաքականը կանցկացնի առաջին՝ վերականգնողական մարզումը։



© ARMFOOTBALL.COM