Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Սևիլյան» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։
13-րդ րոպեին Լուկաս Օկամպոսն առաջ մղեց հյուրերին, 45-րդ րոպեին Լորենը հավասարեցրեց հաշիվը, բայց 55-րդ րոպեին Լյուկ Դե Յոնգը հաղթանակ պարգևեց իր թիմին անդալուսյան դերբիում։
Այսպիսով, «Սևիլյան» վաստակեց 24 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Բետիսը» 13 միավորով 17-րդն է։