Կամո Հովհաննիսյանը հայտարարել է, որ հեռանում է «Ժետիսուից»

22:45   10 նոյեմբերի, 2019

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում գրել է, որ հեռանում է ղազախական «Ժետիսու» թիմից, որտեղ խաղում էր 2018 թվականի գարնանից։

«Շնորհակալությու՛ն, «Ժետիսու՛»։ Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել մրցաշրջանի համար։ Հաճելի էր խաղալ նման թիմում նման ֆուտբոլիստների հետ։ Ցանկանում եմ հետագա հաջողություններ, շատ հաղթանակներ և թող իրականանան այն նպատակները, որոնք դրվել են»,- գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ «Ժետիսուն» Ղազախստանի անցած առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը։



© ARMFOOTBALL.COM