«Լիվերպուլը» վստահ հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և ամրապնդեց առաջատարությունը (VIDEO)

22:30   10 նոյեմբերի, 2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ ու հաղթեց 3-1 հաշվով։

6-րդ րոպեին Ֆաբինյոն հիանալի հարվածով առաջ մղեց դաշտի տերերին, 13-րդ րոպեին Մոհամեդ Սալահը կրկնապատկեց այն, իսկ 51-րդ րոպեին Սադիո Մանեն եռապատկեց իր թիմի առավելությունը։ 78-րդ րոպեին Բերնարդու Սիլվան կրճատեց հաշվի տարբերությունը, բայց խոշոր հաշվից խուսափելը միակն էր, ինչը կարողացավ անել Գվարդիոլայի թիմը։

Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 34 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» 25 միավորով 4-րդն է։



© ARMFOOTBALL.COM