Տիգրան Բարսեղյանի սուպերգոլը «Կայսարին» օգնեց առաջնությունն ավարտել թոփ-6- ում (VIDEO)

15:33   10 նոյեմբերի, 2019

Ղազախստանի առաջնության վերջին` 33-րդ տուրում «Կայսարը» սեփական հարկի տակ մրցել է «Օկժետպեսի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի` 1:1:

Տանտերերի կազմում 40-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Այդ ոչ-ոքիի շնորհիվ «գայլերը» 42 միավորով գրավել են 6-րդ տեղը, իսկ «Օկժետպեսը»` 40 միավորով` 7-րդ: Առաջնությանը մասնակցում էին 12 թիմեր:

Հիշեցնենք, որ «Կայսարը» Եվրոպա լիգայի ուղեգիր էր նվաճել` դառնալով գավաթակիր:



© ARMFOOTBALL.COM