Մեսսիի դեմ կրկին անզոր էին. «Բարսելոնան» շանս չտվեց «Սելտային» (VIDEO)

02:01   10 նոյեմբերի, 2019

Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում մրցեց «Սելտայի» հետ ու հաղթեց 4-1 հաշվով։

23-րդ րոպեին Լիոնել Մեսսին 11 մետրանոցից բացեց հաշիվը, 42-րդ րոպեին էլ Օլասան տուգանայինից հավասարեցրեց հաշիվը։ Առաջին խաղակեսի ավելացված 1-ին րոպեին Մեսսին հիանալի տուգանային իրացրեց ու կրկին առաջ մղեց իր թիմին, իսկ 48-րդ րոպեին հերթական հրաշալի գոլը հեղինակեց ու կրկին տուգանային հարվածով։ 85-րդ րոպեին էլ Սերխիո Բուսկեցը հաշիվը դարձրեց խոշոր։

Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 25 միավոր և գլավորեց մրցաշարային աղյուսակը՝ միավորներով հավասարվելով «Ռեալին»։ «Սելտան» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունն ու 9 միավորով 18-րդն է։



© ARMFOOTBALL.COM