Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։
«Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 58-րդ րոպեին Սոն Հյուն-Մինն առաջ մղեց դաշտի տերերին, բայց 78-րդ րոպեին Ջորջ Բոլդոկը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Այսպիսով, «Տոտենհեմը» ԱՊԼ-ում չհաղթեց 5-րդ խաղում անընդմեջ և 14 միավորով 12-րդն է, իսկ «Շեֆիլդն» ունի 17 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Նորվիչ» - «Ուոթֆորդ»՝ 0-2
«Բարնլի» - «Վեսթ Հեմ»՝ 3-0
«Նյուքասլ» - «Բորնմութ»՝ 2-1
«Սաութհեմփթոն» - «Էվերթոն»՝ 1-2