«Չելսին» ԱՊԼ-ում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը (VIDEO)

18:51   9 նոյեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի 12-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիդջում» մրցեց «Կրիստալ Փելեսի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով։

52-րդ րոպեին Տեմի Աբրահամն իր 10-րդ գոլը խփեց առաջնությունում, 79-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Քրիստիան Պուլիշիչը։

Այսպիսով, Ֆրենկ Լեմպարդի թիմը տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակն առաջնությունում, վաստակեց 26 միավոր և առայժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ «Կրիստալ Փելեսը» 15 միավորով 9-րդն է։



© ARMFOOTBALL.COM