«Ալաշկերտն» ու «Արարատը» չորոշեցին հաղթողին

17:11   9 նոյեմբերի, 2019

Հայաստանի առաջնության 13-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»:

Թիմերը առաջրին կեսում մեկական գնդակ փոխանակեցին, ընդ որում, երկու գոլն էլ խփվեց 11 մետրանոց հարվածով:

Նախ 4-րդ րոպեին արարատցիներից դիպուկ գտնվեց Արտակ Ալեքսանյանը, իսկ առաջին կեսի վերջում անվրեպ գտնվեց Տիագո Գալվաոն:

Երկրորդ կեսում նոր գոլեր չեղան, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:



© ARMFOOTBALL.COM