Սարգիս Ադամյանը բաց կթողնի հավաքականի առաջիկա երկու խաղերը

16:56   9 նոյեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի դեմ առաջիկա երկու հանդիպումները:

«Հոֆենհայմի» պաշտոնական նամակի համաձայն՝ պատճառն ազդրի մկանային վնասվածքն է, որի ապաքինման համար կպահանջվի առնվազն 2 շաբաթ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած Գերմանիայի առաջնության «Քյոլնի» դեմ խաղում Ադամյանը գոլի հեղինակ էր դարձել, իսկ խաղի վերջում 11 մետրանոց վաստակել: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է հենց այդ դրվագում:



© ARMFOOTBALL.COM