Հայտնի է ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը (PHOTO)

23:52   8 նոյեմբերի, 2019

Հրապարակվել է այն ֆուտբոլիստի անունը, ով հոկտեմբերին լավագույնն է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Այսպիսով, լավագույնն է ճանաչվել «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին։ Անցած ամիս 32-ամյա անգլիացին մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր նաև ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը։



© ARMFOOTBALL.COM