«Դովեղ» ակումբի վե՞րջը. Ակումբի երեք թիմեր հանվել են առաջնությունից

17:52   8 նոյեմբերի, 2019

Նոյեմբերյանի «Դովեղը» որոշել էր դադարեցնել «Դովեղ-07», «Դովեղ-06» և «Դովեղ-05» թիմերի մասնակցությունը 2019-2020 մրցաշրջանի Հայաստանի մանկապատանեկան Մ13Մ, Մ14Բ և Մ-15Բ առաջնություններին:

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն այդ որոշման համար նոյեմբերյանցիներին տուգանել է 120 հազար դրամով: ԿԿ-ն առաջնորդվել է ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 34-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն: Մանկապատանեկան յուրաքանչյուր թիմի դիմաց ակումբը տուգանվել է 40 հազար դրամով:

Հիշեցնենք, որ «Դովեղը» մտադիր էր մասնակցել Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությանը, սակայն մեկնարկից առաջ մտափոխվեց և շարունակեց կենտրոնանալ մանկապատանեկան ֆուտբոլի վրա:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք ակումբը կշարունակի գործունեությունը:



© ARMFOOTBALL.COM