MLS-ի ղեկավար. «Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվում է «Միլան»»

14:15   8 նոյեմբերի, 2019

MLS-ի ղեկավար Դոն Գարբերը հայտարարել է, որ «Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերադառնալու է «Միլան»:

«Զլատանը հետաքրքիր կերպար է, նրա հետ չես ձանձրանա: Մեր լիգային այդպիսի ուշագրավ ֆուտբոլիստներ են հարկավոր, ինչպիսին ժամանակին Դևիդ Բեքհեմն էր: ԱՄՆ-ում անցկացրած երկու տարում Իբրահիմովիչը քիչ էր մնում ռմբարկուական ռեկորդ սահմաներ:

Զլատանը 38 տարեկան է, բայց տեղափոխվում է «Միլան»` աշխարհի ամենամեծագույն ակումբներից մեկը»,- Գարբերի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հիշեցնենք, որ շվեդը ռոսոներիի կազմում է հանդես եկել 2010-2012 թվականների ընթացքում:



© ARMFOOTBALL.COM