Il Tempo. Մխիթարյանը կարող է հրավիրվել Հայաստանի հավաքական

16:16   8 նոյեմբերի, 2019

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանը 1,5 ամիս ապաքինվում է ազդրի վնասվածքից, սակայն կարող է հրավիրվել Հայաստանի հավաքական:

Il Tempo-ն տեղեկացնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը անհատական մարզումներ է անցկացնում գնդակով:

Աղբյուրը նշում է` Մխիթարյանի համար դժվար կլինի, բայց հնարավորություն կա, որ նա կկարողանա խաղալ ազգային հավաքականում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին ընդունելու է Հունաստանի ընտրանուն, իսկ նոյեմբերի 18-ին հյուրընկալվելու է Իտալիային:



© ARMFOOTBALL.COM