«Դիլիջանը» որակազրկվեց գրեթե 2 տարով

12:16   8 նոյեմբերի, 2019

Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում «Լոռիի» դեմ խաղից առաջ հայտնի էր դարձել, որ «Դիլիջանը» հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:

ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ որոշվել է այդ ակումբին ոչ միայն հանել ընթացիկ խաղարկությունից, այլ զրկել հաջորդ մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: Ակումբը տուգանվել է նաև 500 հազար դրամով:

Այսպիսով, «Դիլիջանը» Հայաստանի գավաթում որակազրկվեց մինչև 2021-2022թթ. խաղարկության մեկնարկը:



© ARMFOOTBALL.COM