Կեպա. «Բախտավոր եմ, որ իմ մարզիչը Լեմպարդն է»

23:32   7 նոյեմբերի, 2019

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին։

«Լեմպարդը «Չելսիի» լեգենդն է։ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է եղել ակումբի համար։ Ֆրենկն այժմ ընդամենը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում գլխավոր մարզչի կարգավիճակում, բայց կիսվում է իր ողջ փորձով։ Նա պատմում է այն ամենը, ինչ գիտի ֆուտբոլի մասին, նշում, թե ինչ ապրումներ է ունեցել, ինչ է տվել «Չելսիին» և ինչ տիտղոսներ է նվաճել։ Բախտս բերել է, որ Լեմպարդն իմ մարզիչն է»,- իսպանացի 25-ամյա դարպասապահի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Նշենք, որ ԱՊԼ-ի 11 տուրերից հետո «Չելսին» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ հավասար միավորներ ունենալով 3-րդ տեղում գտնվող «Լեսթերի» հետ (23):



© ARMFOOTBALL.COM