Օբամեյանգը կարող է տեղափոխվել Իսպանիա

22:16   7 նոյեմբերի, 2019

«Արսենալի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել իսպանական ակումբում, հաղորդում է El Chiringuito-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։

30-ամյա Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի ձմռանը։ Նրա համար լոնդոնցիները Դորտմունդի «Բորուսիային» վճարել են 64 մլն եվրո։



© ARMFOOTBALL.COM