Ֆուտզալ. Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները

17:25   7 նոյեմբերի, 2019

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ ֆուտզալի Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց B խմբում, որտեղ կմրցի Բելգիայի, Շոտլանդիայի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ:

Խմբային մրցաշարը կկայանա 2020 թվականի հունվարի 29-ից փետրվարի 1-ը Բելգիայում:



© ARMFOOTBALL.COM