Անդրե Գոմեշը վիրահատվել է սարսափելի վնասվածքից հետո

20:22   4 նոյեմբերի, 2019

«Էվերթոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վիրահատությունը հաջող է անցել։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր աջ ոտնաթաթի կոտրվածք։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին «Տոտենհեմի» հետ խաղում (1-1) Գոմեշը բախվեց Սոն Հյոն-Մինին ու լուրջ վնասվածք ստացավ։



© ARMFOOTBALL.COM