Էրիկ Վարդանյանի տրանսֆերը կազմակերպել է Հենրիխ Մխիթարյանի նախկին գործակալը

14:35   4 նոյեմբերի, 2019

Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան շարունակելու է Ռուսաստանի առաջնության «Սոչի» ակումբում: Sport24.ru-ն տեղեկացնում է, որ տեղափոխությունը կազմակերպել է Հենրիխ Մխիթարյանի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը: Վերջինս նույն աղբյուրի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:

«Այսօրվա դրությամբ Վարդանյանը Հայաստանի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստն է: Ես արդեն փորձ եմ ունեցել ներկայացնել հայ ֆուտբոլիստների շահերը: Նրանք էին` Հենրիխ Մխիթարյանը և Արաս Օզբիլիսը: Հիմա զբաղվում եմ Էրիկի գործերով»,- ասել է ռուս գործակալը:

Սելյուկը հայտնի է նաև Յայա Տուրեի շահերը ներկայացնելով: «Փյունիկի» հետ նա համագործակցել է Մոհամեդ Կոնատեի և Ուսման Մոհամեդի տեղափոխությունների ժամանակ:



© ARMFOOTBALL.COM