Ծանր խաղ՝ բոլոր առումներով. «Էվերթոնն» ու «Տոտենհեմը» չորոշեցին հաղթողին (VIDEO)

22:54   3 նոյեմբերի, 2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Էվերթոնը» տանը մրցեց «Տոտենհեմի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

63-րդ րոպեին Դելե Ալին առաջ մղեց հյուրերին, իսկ 79-րդ րոպեին տեղի ունեցավ խաղի ամենասարսափելի դրվագը։ Սոն Հյուն-Մինի խախտումից հետո մերսիսայդցիների կիսապաշտպան Անդրե Գոմեշը կոտրեց ոտքը, ինչից հետո մրցավարը Սոնին կարմիր արտով պատժեց։ Խաղավերջում՝ ավելացված 7-րդ րոպեին, Ջենկ Թոսունը կարողացվ հավասարեցնել հաշիվը։

Այսպիսով, «Տոտենհեմը» վաստակեց 13 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ «Էվերթոնը» 11 միավորով 17-րդն է։



© ARMFOOTBALL.COM