Մեկնարկեց NBA. Պայքար Լոս-Անջելեսի գերաստղերի միջև և չեմպիոնի դժվարին հաղթանակը (VIDEO)

15:52   23 հոկտեմբերի, 2019

Հյուսիսային Ամերիակյում մեկնարկել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2019-20թթ. մրցաշրջանը:

Բացման խաղում չեմպիոն «Տորոնտո Ռեպտորսը» մեծ դժվարությամբ առավելության է հասել թարմացված «Նյու-Օրլեան Պելիկանսին»: Հիմնական ժամանակն ավարտվել է 117:117 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում կանադացիները 130:122 հաշվով հաղթանակ են կորզել:

«Տորոնտոյի» հաղթանակը կերտել են Կավայի Լեոնարդի հեռանալուց հետո առաջատարի պարտավորությունները ստանձնած Պասկալ Սիակամը (34 միավոր, 18 անդրադարձ), Կայլ Լաուրին (22 միավոր), ինչպես նաև Ֆրեդ Վանվլիտը (34 միավոր):

Օրվա երկրորդ խաղը Լոս-Անջելեսի դերբին է եղել, որում «Կլիպերսն» ընդունել է «Լեյկերսին»: Տանտերերը հաղթել են 112:102 հաշվով:

30 միավոր է վաստակել նախորդ եզրափակչի ամենաարդյունավետ բասկետբոլիստ Կավայ Լեոնարդը: «Կլիպերսի» մյուս նորեկ-գերաստղ Փոլ Ջորջը վնասվածքի պատճառով չի մասնակցել հանդիպմանը:

«Լեյկերսի» կազմում Լեբրոն Ջեյմսը վաստակել է 18 միավոր, իսկ թիմի գլխավոր նորեկ ԷՆթոնի Դևիսը հավաքել է 25 միավոր ու տիրել 10 անդրադարձի: Իսկ ամենաարդյունավետը եղել է մեկ այլ նորեկ` Դենի Գրինը (28 միավոր):



© ARMFOOTBALL.COM