Հայ ֆուտբոլիստի թիմը հաղթեց, բայց դուրս մնաց ուժեղագույն լիգայից

19:44   19 հոկտեմբերի, 2019

Ֆինլանդիայի առաջնության վերջին` 27-րդ տուրում ՎՊՍ-ն հյուրընկալվել է ԿՊՎ-ին ու 3:2 հաշվով հաղթանակ տոնել:

Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է դարպասապահ Վալերի Ոսկանյանը:

Վարձավճարով Ֆինլանդիայում հանդես եկող հայ ֆուտբոլիստը հենտանապհի կազմում մասնակցել է 4 խաղի, որոնցից նրա թիմը հաղթել է երկուսում: Դա ավելի շատ է, քան դրան նախորդած 19 հանդիպումներում:

Այսպիսով, ՎՊՍ 19 միավորով զբաղեցրել է վերջին տեղը և դուրս մնացել ուժեղագույն լիգայից:



© ARMFOOTBALL.COM