Վարազդատ Հարոյանի գոլը հաղթանակ է պարգևում «Ուրալին» (VIDEO)

17:41   19 հոկտեմբերի, 2019

Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ուրալը» մրցակցի հարկի տակ հանդիպել է Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Տամբովին» ու հաղթել 2-1 հաշվով:

Հաղթական գոլը 76-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Ուրալը» վաստակել է 17 միավոր ու բարձրացել 6-րդ հորիզոնական: «Տամբոը» 8 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:



© ARMFOOTBALL.COM