ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Միխայիլ Վարտապետովը պաշտոն ստացավ «Ուրարտու» ակումբում

14:59   17 հոկտեմբերի, 2019

«Ուրարտու» ՖԱ-ն նոր նշանակում ունի:  Սպորտային փորձառու բժիշկ Միխայիլ Վարդապետովը նշանակվել է «Ուրարտու» ՖԱ բժշկական գծով փոխտնօրեն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Միխայիլ Գուրգենովիչը 2000-2002 թթ. եղել է Ռուսաստանի ջրագնդակի երիտասարդական հավաքականի բժիշկը, 2003-2005 թթ.՝ Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի բժիշկը, 2006-2008 թթ.՝  «Խիմկի» ՖԱ-ի բժիշկը, 2008-ի դեկտեմբերից մինչև 2019 թ.՝ «Սպարտակ» ՖԱ-ի բժիշկը (բժշկական բաժնի ղեկավար):

«Ողջունում ենք Միխայիլ Վարդապետովին «Ուրարտու» ՖԱ-ում և մաղթում արդյունավետ աշխատանք ակումբի հետ»,- գրված է հայտարարությունում:



© ARMFOOTBALL.COM