Արգենտինայի հավաքականի նորեկը 2 խաղում 2 գոլ է խփել

11:56   14 հոկտեմբերի, 2019

Ինչպես տեղեկացրել էինք, Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում 6:1 հաշվով ջախջախել է Էկվադորի ընտրանուն: «Ալբիսելեստեի» վեցերորդ գոլը հեղինակել է կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը:

«Սևիլիայի» ֆուտբոլիստը երկրորդ հանդիպումն է անցկացրել հարվամերիկացիների կազմում և երկրորդ գոլը խփել:

Չորս օր առաջ 25-ամյա վինգերը աչքի էր ընկել նաև Գերմանիայի հավաքականի դեմ իր նորամուտի խաղում (2:2):



© ARMFOOTBALL.COM