Մեսսին ընտրել է իր կարիերայի լավագույն գոլը (VIDEO)

11:30   10 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է իր կարիերայի լավագույն գոլի մասին հարցին:

«Լավագույն գոլը գլխով խփել եմ Հռոմում` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

2008-2009թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «կապտանռնագույնները» 2:0 հաշվով հաղթել են անգլիական թիմին ու դարձել գավաթակիր: