Պետեր Չեխը հոկեյիստի կարիերա է սկսել

01:42   10 հոկտեմբերի, 2019

«Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետեր Չեխը հոկեյիստի կարիերա է սկսել։

37-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել «Գիլդֆորդ Ֆենիկս» ակումբի հետ և վերցրել 39 համարը։

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել հանդես գալ «Ֆենիկսում», որպեսզի խաղային փորձ ձեռք բերեմ։ Հուսով եմ՝ կկարողանամ այս երիտասարդ թիմին օգնել հաջողության հասնել մրցաշրջանում և հաղթել հնարավորինս շատ հանդիպումներ։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում 20 տարի անցկացնելուց հետո սա հիանալի փորձ կլինի ինձ համար։ Հոկեյն այն սպորտաձևն է, որը սիրում եմ դիտել և խաղալ մանկուց»,- Չեխի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Չեխը կարիերան ավարտել է 2018-19 մրցաշրջանից հետո։ Հոկեյում նա նորամուտը կնշի հոկտեմեբերի 12-ին՝ «Նոթինգեմի» հետ խաղում։



© ARMFOOTBALL.COM