Առաջին գոլը՝ հավաքականում. 20-ամյա ֆուտբոլիստի նշանակալի խաղը Գերմանիայում

01:25   10 հոկտեմբերի, 2019

Գերմանիայի հավաքականն ընկերական խաղ է անցկացրել արգենտինացիների հետ՝ ոչ-ոքի՝ 2-2 ավարտելով հանդիպումը։

22-րդ րոպեին գերմանացիները տանը կրկնապատկել են հաշիվը 20-ամյա Կայ Խավերցի օգնությամբ։ Այդ գոլն առաջինն էր 20-ամյա ֆուտբոլիստի համար հավաքականում։ Նա համարվում է Եվրոպայի ամենահեռանկարային կիսապաշտպաններից մեկը։

Նշենք, որ Խավերցը հանդես է գալիս «Բայերում»։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 7 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ։



© ARMFOOTBALL.COM