Ֆուտզալ. «Լեոն» ՉԼ-ի խմբային փուլում երկրորդ հանդիպումն անցկացրեց

01:05   10 հոկտեմբերի, 2019

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայկական «Լեոն» երկրորդ ուրի հանդիպումն անցկացրեց՝ մրցելով խորվաթական «Նովո Վրիեմեի» հետ։

«Լեոն» համառ պայքարում զիջեց 3-5 հաշվով։

Այսպիսով, խմբում «Նովո Վրիեմեն» առաջատարն է, «Լեոն» ու «Սկոպյեն» ունեն 3-ական միավոր, իսկ «Օմոնիան», որի հետ հայկական թիմը մրցելու է հաջորդ՝ վերջին տուրում, միավոր չունի։ Խմբից դուրս գալու հնարավորություն ունի ընդամենը մեկ թիմ։ 



© ARMFOOTBALL.COM