Մխիթարյանը մարզասրահում վերսկսել է մարզումները

23:01   9 հոկտեմբերի, 2019

Տuttoasroma.it-ը տեղեկություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

Նշվում է, որ 30-ամյա կիսապաշտպանը մարզվում է մարզասրահում՝ անհատական հատուկ ծրագրով։ Հավաքականների խաղերի հետ պայմանավորված դադարից հետո նա պատրաստ կլինի լիարժեք մարզումներ անցկացնել ու օգնել թիմին։

Հիշեցնենք, որ Հենրիխն ազդրի վնասվածք ունի։ «Ռոման» հաջորդդ խաղը կանցկացնի Լիգա 1-ի շրջանակում, հոկտեմբերի 20-ին, հյուրընկալվելիս, «Սամպդորիայի» հետ։



© ARMFOOTBALL.COM