Ալիսոնը լրացուցիչ մարզումներ է անցկացնում, որպեսզի կարողանա մասնակցել գալիք խաղին

20:08   9 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը ցանկանում է մարզավիճակ հավաքել ԱՊԼ-ի 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ, հաղորդում է ESPN-ը։

Բրազիլացին լրացուցիչ մարզումներ է անցկացնում, որպեսզի բարելավի արագությունն ու ռեակցիան՝ չնայած նրան, որ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանգիստ է տվել այն ֆուտբոլիստներին, ովքեր ազգային հավաքական չեն հրավիրվել։

Նշենք, որ Ալիսոնը վնասվածք էր ստացել մեկնարկային տուրում՝ «Նորվիչի» հետ խաղում։

«Լիվերպուլ» - ՄՅՈւ խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին։



© ARMFOOTBALL.COM