«Շիրակը» կխաղա Առաջին խմբի ուժեղագույն թիմերից մեկի հետ

10:49   9 հոկտեմբերի, 2019

 «Շիրակն» ընկերական հանդիպում կանցկացնի Չարենցավանի «Վանի» հետ: Այդ մասին տեղեկացնում է գյումրեցիների մամուլի ծառայությունը:

Խաղը նախանշված է հոկտեմբերի 11-ին, ժամը 12:00: Այն կկայանա Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ «Շիրակը» Բարձրագույն խմբում ընթանում է երկրորդ տեղում, իսկ «Վանը»` Առաջին խմբում:



© ARMFOOTBALL.COM