«Մանչեսթեր Յունայթեդը» կարևոր որոշում է կայացրել Սուլշերի ապագայի վերաբերյալ

13:44   8 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն առաջիկա ժամանակահատվածում չի լքելու իր պաշտոնը:

Անգլիական ակումբի ղեկավարությունը վստահություն է հայտնել նորվեգացուն և նրան տեղեկացրել է, որ պաշտոնանկ չի անելու, գրում է Daily Mail-ը:

«Կարմիր սատանաների» սեփականատերեր Գլեյզերների ընտանիքը և փոխնախագահ Էդ Վուդվորդը նշել են, որ հասկանում են` թիմը գտնվում է անցումային փուլում: Նոր թիմի կառուցումը ժամանակ է պահանջելու:

«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի 8 տուրերից հետո 12-րդ տեղում է:

 



© ARMFOOTBALL.COM