«Միլանը» գլխավոր մարզչին հայտնել է պաշտոնանկության մասին. նրան փոխարինողը գրեթե որոշված է

14:55   8 հոկտեմբերի, 2019

«Միլանը» թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին տեղեկացրել է պաշտոնանկ արվելու մասին, տեղեկանում ենք լրագրող Ջանլուկա Դի Մարցոյից:

«Ռոսոներին» իտալացուն փոխարինելու երկու տարբերակ էր դիտարկում: Հիմնական թեկնածուն Լուչիանո Սպալետտին էր, սակայն նա գործող պայմանագիր ունի «Ինտերի» հետ, չնայած նրան, որ  իր պարտականություններն այլևս չի կատարում: Փորձառու մասնագետը պայմանագիրը խզելու համար 5 միլիոն եվրո է պահանջում «ներաձուրիից», սակայն վերջինս հրաժարվում է նման քայլի գնալ:

Արդյունքում, «Միլանն» անցել է պահեստային տարբերակին, որը «Ինտերի» մեկ այլ նախկին մարզիչ Ստեֆանո Պիոլին է: Վերջինս այսօր վերջնական հանդիպում է ունենալու «Միլանի» ղեկավարների հետ:



© ARMFOOTBALL.COM