Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց «Սոչիի» հաղթանակին

23:59   30 սեպտեմբերի, 2019

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Սոչին» տանը մրցեց «Ահմատի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հայտավորված էր խաղին։ Նա դաշտ մտավ 84-րդ րոպեին։

Այսպիսով, «Սոչին» երկրորդ անընմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում և 12 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հոկտեմբերի 5-ին, տանը, «Կռիլյա Սովետովի» հետ։



© ARMFOOTBALL.COM