ԱԱԱ. Հայաստանի միակ ներկայացուցիչը չի հաղթահարել որակավորման փուլը

14:59   28 սեպտեմբերի, 2019

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

33 մարզիկների պայքարում կապանցի մարզիկը 16.24 մետր արդյունքով գրավել է 29-րդ տեղը և դուրս մնացել պայքարից, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 12 եռացատկորդներ: Լևոն Աղասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է աթլետիկայի աշխարհի առաջնությունում:



© ARMFOOTBALL.COM