Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչում. նա չիրացրեց խաղային առավելությունը (կատարված քայլեր)

16:22   25 սեպտեմբերի, 2019

Ռուսաստանում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի քառորդ եզրափակչում Լևոն Արոնյանը թայ-բրեյքում պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Դասական պարտիաներում գրանցված ոչ-ոքիներից հետո թայ-բրեյքի առաջին մրցախաղը նույնպես խաղաղ ելք ունեցավ: Որոշիչ դարձավ հաջորդ պարտիան, որում Հայաստանի ներկայացուցիչը գործում էր սև խաղաքարերով:

Միջնախաղում Արոնյանը թագուհով ու ձիով լուրջ հարձակում էր գործել ֆրանսիացու թագավորի վրա, սակայն 32-րդ քայլում ձին վաղաժամ տեղաշարժելու պատճառով կորցրեց առավելությունը: Հետագայում h գծի վրայի զինվորով Լևոնի կողմից քայլ կատարեու պատճառով ամբողջ նախաձեռնությունն անցավ մրցակցի կողմը, ով իրացրեց այն:

Այսպիսով, աշխարհի գործող գավաթակիրը դուրս մնաց հետագա պայքարից: Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Լիժեն Դինը և Թեմուր Ռաջաբովը:



© ARMFOOTBALL.COM